1473 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-04 15:14
Գործարար աշխարհ

Եվրոպական շուկան բացվում է հայկական գյուղմթերքի առաջ

Եվրոպական շուկան բացվում է հայկական գյուղմթերքի առաջ

Եվրախորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը՝  Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակում, հայտնում է Արմենպրեսը

Առաջարկի համաձայն՝ ԵՄ-ն նախատեսում է երկու տարով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։ Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։