411 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-22 10:48
Հայաստանով մեկ

«Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է, եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»․ Գայանե Քոչարյան

«Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է, եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»․ Գայանե Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը  նոր գրառում է արել ինստագրամյան իր էջում․ «Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա։ Բայց գենետիկան, դաստիարակությունը, մանկուց աչքերիդ առաջ եղած օրինակները, անցած ճանապարհը չեն թողնում, որ չարանամ, բարեբախտաբար, ինչը մեծ հաղթանակ է։

Նաեւ, տարիների աշխատանքը ներքին հենասյուների ամրապնդման, սթրեսակայունության, անվրդովության ուղղությամբ զգում ես հենց նման տակնուվրա վիճակում։ Կյանքում լինում են շատ լավ ու շատ վատ շրջաններ... Կարեւորը մնաս նույնը (արժեքների առումով) թե լավ, թե վատ օրերին։ Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է թվում եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»,- գրել է նա։