ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության և միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին։