396 դիտում, 3 ժամ առաջ - 2026-10-13 14:24
Քաղաքական խաղադաշտ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպանին. ինչ են քննարկել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպանին. ինչ են քննարկել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններին։
Ռուբեն Ռուբինյանը և Էրիկ Դե Մույնքը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։