1419 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-04 13:40
Քաղաքական խաղադաշտ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կատարի դեսպանին․ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կատարի դեսպանին․ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Ընդգծվել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական խորացումն ու փոխայցերի կարևորությունը։

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։