465 դիտում, 6 ամիս առաջ - 2026-03-30 11:48
Քաղաքական խաղադաշտ

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկել փոխգործակցության համատեղ օրակարգին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության, ինչպես նաեւ ժողովրդավարական գործընթացների առաջմղման շրջանակում Լիտվայի շարունակական աջակցությունը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: