1236 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-07 12:15
Քաղաքական խաղադաշտ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին․ ինչ են քննարկել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին․ ինչ են քննարկել

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։