1419 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-10 13:38
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ տարածաշրջանային զարգացումներին։