255 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-25 14:24
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի դեսպանին․ ինչ են քննարկել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի դեսպանին․ ինչ են քննարկել

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդից։

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։