1203 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-03 15:31
Քաղաքական խաղադաշտ

Ինչ են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը

Ինչ են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։

Հանդիպմանը կարեւորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։