1125 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-19 15:58
Քաղաքական խաղադաշտ

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նիստին, բայց կմնա շենքում. Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նիստին, բայց կմնա շենքում. Աննա Գրիգորյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ լրագրողները «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նիստին չմասնակցելու որոշման վերաբերյալ հարցեր են ուղղել «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։

Աննա Գրիգորյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու նիստին, սակայն պատգամավորները կմնան ԱԺ շենքում՝ հնարավոր քվեարկության դեպքում ներկա լինելու համար։

Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է նիստերի ընթացքում փոխխոսնակի կողմից պատգամավորների ելույթներին միջամտելու և դրանք մեկնաբանելու հանգամանքով։

«Իրոք աննախադեպ է, երբ դու չունես իրավունք անդադար մեկնաբանելու»,– նշել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ փոխխոսնակը, իրենց գնահատմամբ, կանոնակարգով նախատեսված լիազորություն չունի պատգամավորների ելույթներին նման կերպ միջամտելու և դրանք մեկնաբանելու։

«Նիստերին չենք մասնակցի, բայց դեռ շենքում կմնանք»,– ընդգծել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։