969 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-19 15:17
Քաղաքական խաղադաշտ

«Ամեն խոսքից հետո սադրիչ քոմենթ են անում». Դավիթ Ղազինյանը՝ միջադեպի մասին

«Ամեն խոսքից հետո սադրիչ քոմենթ են անում». Դավիթ Ղազինյանը՝ միջադեպի մասին

«Ընդդիմության յուրաքանչյուր խոսքից հետո քոմենթ են անում, ամեն խոսքից հետո՝ ելույթ ունենում»,- անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքում չկա էդպիսի բան, բայց իրենք ամեն խոսքից հետո քոմենթ են անում, ընդ որում՝ սադրիչ: Էդքան էլ հորդորեցի՝ քոմենթ չանել»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում իրավիճակը լարվել էր: Երբ ընդդիմադիր Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը սկսեց արձագանքել, դահլիճից հնչեցին քննադատություններ: Փոխխոսնակը Դավիթ Ղազինյանին նկատողություն հայտարարեց: Նրա նկատմամբ կիրառվեց կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում դահլիճից: