777 դիտում, 1 օր առաջ - 2026-11-17 12:18
Քաղաքական խաղադաշտ

Դու ԱԺ նախագահ ես, թե՞ հասարակ սադրիչ․ Անուշ Վարդանյան

Դու ԱԺ նախագահ ես, թե՞ հասարակ սադրիչ․ Անուշ Վարդանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրել է. 

Օրեցօր ավելի ողորմելի, ավելի ճղճիմ եք դառնում:

Ես արդեն չեմ վիրավորվում, երբ կիսագրագետ կամ լիովին անգրագետ բիոզանգված ԱԺ բարձր ամբիոնից պահը չի կորցնում իր անգրագետ և չարությամբ լեցուն բերանը բացելու համար: Սակայն, ես մտածում եմ ի Քրիստոս իմ բազմաթիվ քույրերի և եղբայրների մասին, ում հոգևոր զգացումներն ամեն անգամ վիրավորվում են, երբ սրանք, սրիկայաբար, փորձում են «աչոկ» հավաքել:

Քիչ մնաց, շատ կարճ ժամանակ, և մեր երկրի կառավարման համար նախատեսված շենքերը կմաքրվեն կիսագրագետ, չինքնահաստատված սուբյեկտներից:

ՀԳ Ռուբինյան, դու ԱԺ նախագահ ես, թե՞ 2018-ի տակ մնացած հասարակ սադրիչ: Փոխարենն Ազգային Ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու, վերը նշված սուբյեկտների անգրագետ մտքերն ես շարունակում: Դա նրա հետևանքն է, որ Թուրքիայում քեզ մենակ էժանագին սադրանքների նուրբ արվեստն են սովորեցրել, այլ ոչ արժանապատիվ մարդ և գործիչ լինելու: