2559 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-27 17:24
Քաղաքական խաղադաշտ

Արթուր Ղազինյանը ՍԴ-ին հորդորել է չտրվել քաղաքական գայթակղություններին

Արթուր Ղազինյանը ՍԴ-ին հորդորել է չտրվել քաղաքական գայթակղություններին

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին։

«Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ

2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ:

Ձեր խոսքը մշակելիս, վարքագիծն ու դիրքորոշումը ցուցադրելիս դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ համապատասխան օրենքներով , իսկ այդ գործընթացում դուք առաջին հերթին հաշվետու և պատասխանատու եք իրավաբանական մասնագիտական հանրույթի առջև:

Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը»,-գրել է նա։