Կառավորության պաշտոնական էջում իշխանությունները հրապարակել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր։ Ըստ ընդդիմադիրների՝ դրանք թերի են, իշխանությունը միտումնավոր չի հրապարակել առանցքային նշանակության այլ փաստաթղթեր։\n«Այն, ինչ-որ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է, թերի է, որովհետև կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք չի հրապարակել։ Եթե ուզում էր ամբողջական մտքերը փոխանցել, պետք է լիարժեք փաստաթղթեր հրապարակեր։
Օրինակ՝ որևէ բան չկար նորացված Մադրիդյան սկզբունքների, Մինսկի խորհրդաժողովի իննյակի կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ»,- «Իշխանության» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Քի Ուեսթի փաստաթղթի վերաբերյալ Փաշինյանի հերքումներին։ \nՓաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարեց, թե իրենց ձեռքի տակ չկա Քի Ուեսթի փաստաթուղթը։ Ըստ Արթուր Խաչատրյանի՝ փաստաթղթղերը հրապարակավ հասանելի են, ավելին՝ Փաշինյանի հեղինակային գրքի մեջ դրանք կան․ «Փաշինյանը կարող էր վերցնել ու օգտագործել»։\n
Խաչատրյանը նկատում է՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը փաստաթղթի փոխարեն ինչ-որ մի անհասականալի բառակույտ հրապարակել, որը հենց ինքն էլ տպագրել էր դեռևս 2008 թվականին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին՝ դա ներկայացնելով իբրև թե Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացված փաստաթուղթ։\nՊատգամավորն ասում է․ «Անկեղծորեն չեմ կարծում, որ չլինի։ Իսկ եթե չկար, ինչո՞ւ չէր դիմել օրինակ՝ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մինսկի խմբի համանախագահներից դրա պատճենը ստանալու համար»։\n
Խաչատրյանը չի բացառում, որ Փաշինյանն ուզել է փաստաթղթերի պատճենը, բայց տեսել է, թե ինչ է այնտեղ գրված, որը հերքում է ամբողջովին իր մի քանի տարվա տարածած տեղեկությունները․ «Հայաստանը համաձայնվել էր Մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղով», դրա համար է հիմա ասում՝ «չեմ տեսել»։ Եթե չի տեսել, ապա ինչի՞ հիման վրա էր պնդում, թե Հայաստանը համաձայնվել էր Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակել, ինչի՞ հիման վրա՝ ի՞նչ-որ մի անհայտ ծագման թղթի կտորի՞, թե՞ Ալիևն էր այդպես ասել»։\nԽաչատրյանի պնդմամբ՝ բազմաթիվ միջազգային աղբյուրներ կան, որոնք հստակ նշում են, որ 1999 թվին Ադրբեջանը տարածքային փոխանակում է առաջարկել, իսկ Հայաստանը մերժել է։
\n«2001թ․ քննարկումների սեղանին դրված տարբերակը հետևյալն էր․ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների շրջանակում որոշակի վերապահումներ կային Շուշիի վերաբերյալ։ Այդ փաթեթով նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի հարցում Ադրբեջանը հրաժարվում էր իր պահանջներից, փոխարենը ստանալով Մեղրիով ինքնիշխան անցում։ Այսինքն՝ առաջարկը հիմնված էր տարածքի դիմաց ինքնիշխան միջանցքի տրամադրման վրա։ Սա էր այն փաստաթուղթը, որ քննարկվել է Քի Ուեսթում»,- ընդգծում է պատգամավորը։\nԽաչատրյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի ու նրա ղեկավարած իշխանության միակ նպատակն է՝ հրապարակել մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ Հայաստանը հրաժարվում է Մեղրիից։
Սա ընդամենը քարոզչական ֆոն ստեղծելու համար է։ \n«Փաշինյանի կողմից հրապարակված փաստաթուղթը չի համապատասախանում մյուս տեղեկություններին, որ ունենք այդ փաստաթղթի վերաբերյալ»,- եզրափակեց պատգամավորը։\nՆարինե Ղուկասյան