957 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-30 14:07
Քաղաքական խաղադաշտ

Կրկին խաբեցին ժողովրդին. ի՞նչ է թաքցնում իշխանությունը ընտրություններից առաջ

Կառավարության ներկայացուցիչները ամիսներ շարունակ հայտարարում էին, թե նոր Սահմանադրության տեքստը հրապարակվելու է մինչեւ 2026 թվականի ընտրությունները, եւ ժողովրդին «բավարար ժամանակ» կտրվի դրան ծանոթանալու համար։

Ընտրություններին մնացել է 9 օր, սակայն նոր Սահմանադրության ամբողջական տեքստը դեռ չի հրապարակվել։ «Իշխանություն» լրատվականը մարտի 19-ին հրապարակել էր ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը, որի նախաբանում հայ ժողովրդի «պատմական հիշողությունը ջնջված» է։ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից պոկելը Ալիևի պահանջն էր, քանի որ այնտեղ Արցախի մասին հիշատակում կար, և խոսվում էր պատմական հայրենիքի ու հողերի վերականգնման մասին։

Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սահմանադրության փոփոխության մասին գրեթե չի խոսում, իսկ դրա հրապարակումը միտումնավոր ձգձգվում է, որպեսզի մինչեւ ընտրություններ հանրային դժգոհություն չբարձրանա։ Իշխանությունները հասկանում են, որ Ալիեւի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարվելը լուրջ հետեանք կունենա, հատկապես եթե մարդիկ ամբողջ ծավալով տեսնեն, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում երկրի հիմնական օրենքում։