1593 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-06 16:55
Քաղաքական խաղադաշտ

Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո տրամադրված ենք զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ․ Փաշինյան

Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո տրամադրված ենք զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ․ Փաշինյան

Վերջին շրջանում ի հայտ են եկել խնդրային հարցեր, հույս ունեմ, կքննարկենք ու կլուծենք դրանք։ Այս մասին Եկատերիբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին՝ դիմելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- նշել է Փաշինյանը։