«Իշխանություն» լրատվականի խմբագրությունը ստացել է անանուն գրություն\nռազմարդյունաբերական ընկերության մի\nղեկավարից։ Նամակի հեղինակը ներկայացնում է Պաշտպանության նախարարությունում տեղի\nունեցած փակ հանդիպման մանրամասներ և բարձրացնում լուրջ մտահոգություններ՝ կապված\n2026 թվականի պայմանագրերի ուշացման, շուրջ 150 միլիարդ դրամի հնարավոր սառեցման և\nընտրական գործընթացների հետ դրանց առնչության վերաբերյալ։
\nՀաշվի\nառնելով թեմայի հանրային նշանակությունը՝ գրությունը հրապարակում ենք առանց\nխմբագրական միջամտության։
\n«Բարև ձեզ: Ես ռազմարդյունաբերական\nընկերության ղեկավար եմ և ուզում եմ ձեզ ներկայացնել ՊՆ-ի հետ կապված ոլորտում\nստեղծված իրավիճակը։
\n2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում\nռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ\nբացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝\nընտրությունների թեժ փուլում։
\nԱվելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային\nեռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։\nԺամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի\nնիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ\nհունիսի սկզբին։
\nԽոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել\nև փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։
\nՏպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝\nձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով:
\nՏնօրեններին այս կերպ փորձում են կախվածության մեջ պահել իշխանությունից,\nորպեսզի վերջիններս ընտրություններին համոզեն իրենց աշխատակիցներին՝\nընտրել ՔՊ-ին: Այն ընկերությունները, որոնք կներկայացնեն բարձր ցուցանիշներ, նրանց հետ էլ կկնքվեն պայմանագրերը։
\nՄենք պատրաստ ենք հրապարակել նաեւ ոլորտի պատասխանատու գերատեսչության պարզաբանումը այս հրապարակման վերաբերյալ։
\n