330 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-04 12:46
Օրենքի դաշտում

ՊՆ-ի արձագանքն՝ առանց պատասխանի․ 150 միլիարդի\nհետքերով

ՊՆ-ի արձագանքն՝ առանց պատասխանի․ 150 միլիարդի\nհետքերով

ՀՀ պաշտպանության նախարարությունըարձագանքել է\nմեր հրապարակմանը՝ ռազմարդյունաբերական ընկերությունների հետ 2026–2028 թթ. նախատեսվող\nնոր եռամյա պայմանագրերի վերաբերյալ։ Մի գործարար մեր խմբագրություն նամակ էր ուղարկել,\nորում ասում էր, որ ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է\nստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու\nհամար։ «Ժամկետները նախ տեղափոխվել են\nփետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել\nէ, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Խոսքը շուրջ 150\nմիլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված\nեն մինչև ընտրությունները։ Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը\nճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական\nնպատակներով»,-գրված էր նամակում։

\n

ՊՆ-ից հայտնում են, թե գործընթացը\nգտնվում է բազմափուլ քննարկման փուլում, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում Կառավարությունը\nկընդունի համապատասխան որոշում, ինչից հետո կկնքվեն պայմանագրերը։ Սակայն ՊՆ-ն պարզաբանման մեջ չի անդրադառնում մեր հրապարակման առանցքային\nհարցերին։
\n
\nՊՆ-ն չի հերքել և չի մեկնաբանել՝ արդյոք ռազմարդյունաբերական\nընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ պայմանագրերը\nկստորագրվեն ընտրությունների «թեժ փուլում»։ Չի ներկայացվել հստակ բացատրություն,\nթե ինչու են պայմանագրերի ստորագրման նախապես նշված ժամկետները (հունվար, ապա փետրվարի\n15, հետո՝ փետրվարի վերջ) տեղափոխվել մինչև մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։

\n150 միլիարդ դրամը․ Պաշտոնական պարզաբանում չի\nտրվել՝ այդ միջոցները ինչ իրավական կարգավիճակում են գտնվում այս պահին։ «Քննարկման\nփուլ» ձևակերպումը չի պարզաբանում՝ գումարները նախատեսվա՞ծ են բյուջեում, թե՞ դեռ ոչ։\nՔաղաքական ազդեցության վերաբերյալ «մեղադրանք»-ին ՊՆ-ն կրկին չի անդրադարձել։
\n
\nԽոսքը ավելի քան 150 միլիարդ դրամի պետական միջոցների\nմասին է, որոնք ուղղվելու են ռազմարդյունաբերական ոլորտին։ Նման ծավալի ֆինանսական\nորոշումների ժամանակացույցը, հատկապես ընտրական շրջանի համատեքստում, անխուսափելիորեն\nառաջացնում է հանրային հարցադրումներ։
\nՄեր հրապարակմանն էր անդրադարձել «Հայաքվեի» վարչության անդամ, պատմաբան, հրապարակախոս\nԱրեգ Սավգուլյանը՝ նշելով, որ ՊՆ-ի համար հատկացվող միլիարդները սառեցվել են, որովհետև\nնախընտրական շրջանում որոշել են «կաշառել» թոշակառուներին։

\n

«Երբ\nիշխանությունները սկսում են աճպարարությամբ զբաղվել և «ալե՜ հո՛պ» անելով մի օր 4\nմիլիոն դրամի վիրահատություն անել, մյուս օրը 10.000 դրամ թոշակ բարձրացնել,\nհաջորդ օրը դեռ չհատկացվածը ինդեքսավորել, հարց է ծագում, որտեղի՞ց, եթե դուք\n2026-ի բյուջեն պլանավորել եք առանց այդ ծախսերի հաշվարկի։

\n\n

Երեկ վարչապետն ու Արսեն Թորոսիչը հուզառատ հանդիպում\nունեցան և տատիկ-պապիկների նկատմամբ իրենց կեղծ սիրո խոստովանության ժամանակ\nհաստատեցին «աննախադեպ» տնտեսական աճի, «10.000 դրամը» դեռևս 2025-ին սահմանած\nլինելու, բայց առողջության ապահովագրության մեջ նախատեսելու, («կրուտիտլար») և ի\nվերջո նույնքան էլ կենսաթոշակը բարձրացնելու «կիսապատմական» թեզերի մասին։

\n

Բայց երեկ «Իշխանություն» լրատվականը մի ուշագրավ «անանուն»\nնամակ հրապարակեց (աղբյուրը չի նշում պարզ պատճառով)՝ ՊՆ-ի Ռազմարդյունաեբերական\nհամալիրի մատակարարումներ իրականացնող տնտեսվարողի կողմից գրված։ Դրանում\nմասնավորապես ասվում է, որ «ՊՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրի մատակարարում\nիրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումը երեք ամսով սառեցրել են և դրա\nպատճառն այն է, որ ուզում են իրենց՝ մատակարարներին, օգտագործել նախընտրական\nշրջանում իշխանության օգտին քվե ապահովելու նպատակով» (ոչ բառացի)։

\n

Ո՛չ միայն հարգելի մատակարարներ, այդ գումարը ինչպես և\nհնարավոր այլ բյուջետային տողեր այս իշխանությունները սառեցրել են, որովհետև միայն\n80 միլիարդ դրամ հատկացրել են արդեն 10.000 դրամների մասով, հետվճարի մասով\nնախատեսել են ընդամենը 20 միլիարդ, որը նույնպես բավարար չէ, իսկ եթե\nկենսաթոշակառուները որոշեն ֆուլ օգտվել առողջության ապահովագրության իրենց\nհասանելիք փաթեթից պետական բյուջեի ճեղքվածքը կհասնի մինչև Մարիանյան իջվածք։

\n

Հ.Գ. Իշխանության հաջորդ քայլը նման տրամաբանությամբ\nլինելու է ՀՀ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին միանվագ դրամական պարգևի\nհատկացումը հանուն իրենց վերարտադրման»,-գրել էր նա։

\n