1425 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-25 11:47
Քաղաքական խաղադաշտ Գործարար աշխարհ

ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ կա՞, թե՞ չկա․ Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ կա՞, թե՞ չկա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շատ սերտ ու ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ի հետ, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդ աշխատանքը կշարունակենք, որովհետև մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ-որ անշրջելի բան է տեղի ունեցել ու մենք պետք է հիմա այդ ուղղությամբ չնայենք»,- ասաց նա։

Փաշինյանը համոզված է՝ լուծումներ լինելու են։

«Եթե լուծումներ չլինեն, դա ուրիշ բան է նշանակելու ԵԱՏՄ-ի համար, որովհետև ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված ՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների ու ֆինանսների ազատ տեղաշարժի, եթե դա չկա, նշանակում է ԵԱՏՄ չկա, ԵԱՏՄ-ն պետք է հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք, որ կա, համարում ենք, որ ինչ-որ թյուրիմացություն է  ստեղծվել ու տպավորություն է, որ ԵԱՏՄ-ն չկա, բայց եթե կասի՝ «ես չկամ», մենք էլ ի՞նչ կարող ենք անել»,- հայտարարեց Փաշինյանը։