1749 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-26 16:18
Քաղաքական խաղադաշտ

Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում փոխադարձ հարգանքի. Զախարովա

Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում փոխադարձ հարգանքի. Զախարովա

Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում ծագող հարցերը լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք նպատակաուղղված ենք տնտեսական, հումանիտար զարգացմանը, մենք նպատակաուղղված ենք փոխադարձ հարգանքի հիման վրա այն հարցերի լուծմանը, որոնք կապված են այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ»,- լրագրողներին ասել է Զախարովան։