504 դիտում, 5 ամիս առաջ - 2026-04-30 13:08
Քաղաքական խաղադաշտ

Երկու երկրների փոխվարչապետների փոխադարձ այցերը համարում եմ պատմական՝ խաղաղության գործընթաց. Նիկոլ Փաշինյան

Երկու երկրների փոխվարչապետների փոխադարձ այցերը համարում եմ պատմական՝ խաղաղության գործընթաց. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ կարևոր» իրադարձություն է համարում Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան։

«Երկու երկրների փոխվարչապետների փոխադարձ այցերը համարում եմ պատմական՝ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, շատ ուրախ եմ, որ եկանք այս հանգրվանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունն էլ գնալով ուժեղանա։

«Պետք է հաստատվեն բնականոն, երկարաժամկետում՝ բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծեց նա։