«Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարկության\nփոխադարձ այցերն այլևս դարձել են «Խաղաղության կամուրջ» անվամբ նախաձեռնություն և\nմեր նպատակն այն է, որ փոխադարձ այցերը լինեն շարունակական»։ Բաքու կատարած այցից\nհետո հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։\n
Անդրադառնալով վերջին օրերին մամուլում տեղ\nգտած հրապարակումներին, առ այն, որ Բաքու ուղիղ չվերթներն իրականացվել են պետական\nբյուջեի հաշվին, Քոչինյանն ասաց․\n«Ամեն ինչ արվել է փոխադարձության սկզբուքնով,\nինչպես ադրբեջանական կողմն է եկել ուղիղ չվերթով՝ ինքնաթիռով, նույն որոշումն\nիրականացվել է հայկական կողմից։ Սա նաև չափազանց պարտավորեցնող է, որ նման\nքանակությամբ ռեսուրներ են ներդրվում այս միջոցառումների մեջ»,-ասաց նա և նշեց, որ\nիրենք աշխատում են նաև այլ ռեսուրներ ներգրավել այս նախաձեռնություների\nիրականացման համար, որ ոչ միայն պետբյուջեից լինեն հատկացումները, այլ նաև\nմիջազգային կազմակերպություններից․ «Որպեսզի հարկատուների հաշվին միջոցառումների\nբեռը թեթևացնենք»։