«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ փաստաթղթերը հրապարակելու Փաշինյանի որոշման վրա չեն ազդել ընդդիմության առաջարկը, գործողությունները։
«Ասում ենք՝ Քի Ուեսթն ունես, տպի, եթե չունես ի՞նչ ես խոսում, էլ ի՞նչ ես ասում Հայաստանը Քի Ուեսթում համաձայնություն ունի։ Քի Ուեսթը եղել է 2001 թվականի ապրիլի 1-5-ը։ Ինքը հասկանում է, որ ինքը այստեղ չի հանրայնացնում այն, ինչ Քի Ուեսթում ինչը դրվել է սեղանին։
Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե Քի Ուեսթի փաստաթուղթ չկա և ինչ էլ կա հրապարակված է «Հայկական ժամանակ»-ում՝ Խաչատրյանը ծիծաղեց և ասաց, որ եթե նման փաստաթուղթ չկա, ապա ի՞նչ է ներկայացնում նա։
«Կա նման փաստաթուղթ։ Թուղթ է չէ՞ դրվել։ 2001 թվականին 5 օր 2 երկրների նախագահներ, արտգործնախարարներ Ֆլորիդայում ի՞նչ են քննարկել։ Նախագահները գալիս հավաքվում են թուղթ քննարկելու համար, այսինքն՝ թուղթ է դրված եղել սեղանին և դա կոչվել է Քի Ուեսթի թուղթ։ Հիմա ինքը ցույց է տալիս 1999 թվականի ինչ-որ մի բան, անունն ինչ ուզում եք դրեք»,- ասել է Խաչատրյանը։