Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ իր եղբայր Արմեն Փաշինյանը\nհանդիսանում է ՌԴ քաղաքացի, ով Հայաստանից արտագաղթել է դեռևս 1990-ականներին։\nՍակայն Փաշինյանը խուսափեց պատասխանել առանցքային հարցին՝ արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն երբևէ ստուգել է իր եղբոր հնարավոր կապը\nխորհրդային հատուկ ծառայությունների, այդ թվում՝ Պետական\nանվտանգության կոմիտեի հետ։
\n«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ Փաշինյանի եղբայրը պարզապես\nշարքային «խոպանչի» չի եղել։ Արմեն Փաշինյանը 2004 թվականին աշխատել է ռուսական\nպետական կառույցում՝ Ռոսգոսկարանտինի\nԿրասնոդարի մասնաճյուղում։ Բացի այդ, 2015-2017 թվականներին նա աշխատել է նաև ԿոնսալտՏամոժՍերվիս ՍՊԸ-ում, որը զբաղվում է\nմաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանմամբ և փաստացի\nներգրավված է պետական կառույցների սպասարկման ոլորտում։
\n«Սատանա որսացող» ԱԱԾ-ի համար այս տվյալներն\nառավել քան բավարար են Նիկոլ Փաշինյանի եղբորը «ստուգելու» համար։ ՔՊ-ականներն\nիրենց ընդդիմախոսներին «սեւացնելու» համար պիտակավորում են «օտարերկրյա գործակալ»,\n«ԿԳԲ-ի ազդեցության գործակալ» կամ «արտաքին ուժերի գործակալ» ձևակերպումներով՝ առանց\nորևէ հրապարակային ապացույցի։
\nՄինչդեռ իր եղբոր ՌԴ-ի քաղաքացի լինելը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում\nէ բոլորովին այլ լույսի ներքո՝ ստեղծելով տպավորություն, թե խոսքը պարզապես\nարտագնա աշխատանքի մեկնած «խոպանչու» մասին է։ Փաստն այն է, որ Փաշինյանի եղբայրն ավելի\nքան կապված է ՌԴ պետական ինստիտուտների հետ, քան մնացած բոլոր «հորինված\nգործակալները։
Լիա Սարգսյան
\n\n