246 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-29 14:37
Քաղաքական խաղադաշտ

Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են IODA-ի ներկայացուցիչներին. ինչ են քննարկել

Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են IODA-ի ներկայացուցիչներին. ինչ են քննարկել

«Հայաստան» դաշինքի ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության անդամների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների հետևողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր։

Առանձին անդրադարձ է կատարվել կալանքի՝ որպես խափանման միջոցի չարաշահմանը և այն քաղաքական հակառակորդների նկատմամբ որպես պատժի գործիք կիրառելու դեպքերին։