516 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-12 09:00
Քաղաքական խաղադաշտ

Այո’, ես եմ ասել, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը դիմում գրի, սադրիչ քայլ է արել. Փաշինյան

Այո’, ես եմ ասել, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը դիմում գրի, սադրիչ քայլ է արել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացվել է իր ցուցումով, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ցեղասպանության հուշահամալիր այցի ժամանակ ուղեկցելիս՝ նրան նվիրել է արցախյան հիմնահարցին վերաբերվող գիրք։

«Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ երբ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն անհասկանալի է։ «Այս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականություն վարել։ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը, և ով ՀՀ պետական պաշտոնյայի արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։ Սա պետություն է՝ հստակ իր կառավարման տրամաբանությամբ, և այդտեղ չքմեղանալու բան չկա»,- ասաց նա։