405 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-05 19:21
Քաղաքական խաղադաշտ

Երևանի դիրքորոշումը շարունակում է անհասկանալի մնալ ԵԱՏՄ գործընկերներին. Զախարովա

Երևանի դիրքորոշումը շարունակում է անհասկանալի մնալ ԵԱՏՄ գործընկերներին. Զախարովա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններում որևէ հստակություն չի եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները մայիսի 29-ի հայտարարությամբ մի շարք կոնկրետ հարցեր են բարձրացրել, դրանց պատասխանները մինչ օրս չեն ստացել։

«ԵԱՏՄ մեր գործընկերների համար մինչ օրս անհասկանալի է պաշտոնական Երևանի մտքի ընթացքը։ Նույնիսկ առօրյա տրամաբանությամբ՝ նախ պետք է սեփական ժողովրդից կարծիք հարցնել, ապա միայն ինչ-որ գործողություններ ձեռնարկել»,– նշել է Զախարովան։

Նա, ըստ էության, քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հանրությանը մոլորեցնելու համար։