285 դիտում, 52 րոպե առաջ - 2026-11-05 15:09
Աշխարհով մեկ

Հայաստանը Չինաստանին է հանձնել հետախուզվող անձի՝ սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու մեղադրանքով

Հայաստանը Չինաստանին է հանձնել հետախուզվող անձի՝ սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու մեղադրանքով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող՝ հետախուզվող անձ Յ.Պ.-ն հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։