309 դիտում, 52 րոպե առաջ - 2026-11-05 15:19
Օրենքի դաշտում

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց մինչև 2027 թ-ի փետրվար ամիսը, պահվեցին հաղորդակցության ու շփման սահմանափակումները՝ բացառություն համարելով ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների ու փաստաբանների հետ շփումները։

Ինքը՝ Սարգսյանը, հայտնեց, որ չունի միջնորդություն և խնդրեց միանգամից մեկ տարով երկարացնել տնային կալանքը՝ հավելելով, որ «այս դատարանում արդարադատություն պետք չի փնտրել»։

Հիշեցնենք, որ նա կալանավորված է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։