252 դիտում, 42 րոպե առաջ - 2026-10-22 10:45
Օրենքի դաշտում

Գառնիում հետախուզվող 35-ամյա տղամարդ է ձերբակալվել

Գառնիում հետախուզվող 35-ամյա տղամարդ է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվեց Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից;

Հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Նա կալանավորվել է։