1410 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-10 12:56
Օրենքի դաշտում Աշխարհով մեկ

Քիմ Քարդաշյանի տան թալանման կասկածանքով տղամարդ է ձերբակալվել

Քիմ Քարդաշյանի տան թալանման կասկածանքով տղամարդ է ձերբակալվել

Լոս Անջելեսում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որին կասկածում են Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժելու և այնտեղից գողություն կատարելու մեջ։

Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քարդաշյանն ու ընտանիքը տանը չեն եղել։ Կասկածյալին իրավապահները նկատել են կալվածքի տարածքում՝ մեքենաներից մեկում իրեր տեղադրելիս։

Ձերբակալվածի ինքնությունը դեռ չի հրապարակվել։ Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։ Քարդաշյանն այս պահին երեխաների հետ բնակվում է այլ վայրում, քանի որ առանձնատունը վերանորոգվում է։