336 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-06 08:22
Հայաստանով մեկ

Կարգալույծ քահանաները կարող են գնդերեց աշխատել. Պարզաբանում է Սուրեն Պապիկյանը

Կարգալույծ քահանաները կարող են գնդերեց աշխատել. Պարզաբանում է Սուրեն Պապիկյանը

Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է՝ ճիշտն չէ։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սուրեն Պապիկյանը։ 
«Բանակում, զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն»։ 

Դիտարկմանը, թե կարգալույծ քահանաներին առաջարկվում է 700 000 դրամով գնալ և գնդերեց աշխատել՝ նա պատասխանեց, որ աշխատավարձի չափ չի կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը հրապարակել են, բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը։ 
«Ինչ մնում է աշխատավարձի չափին՝ մեծ եք ասում, ես նման աշխատավարձի մասին տեղյակ չեմ, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից»։ 

Հարցին, թե գնդերեցներին առաջարկվել է Փաշինյանի օրակարգի միանալ այդ գումարի դիմաց՝ Պապիկյանն ասաց, որ սուտ է, նման բան չկա։