1059 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-24 15:13
Հայաստանով մեկ

Սուրեն Պապիկյանը խոսել է բանակում մահվան դեպքերի մասին

Սուրեն Պապիկյանը խոսել է բանակում մահվան դեպքերի մասին

Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում, լրագրողներին ասաց Սուրեն Պապիկյանը:

«Ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ այս հարցին պետք է նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն են ենթադրում։ Բանակի ողջ պատմության ընթացքում ինքասպանության, սպանության դեպքեր եղել են մշտապես»,- ասաց նա։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերութունների արդյունք է, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք է։

«Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ, սրան պետք է համակարգային մոտեցում»,- ասաց նա։