972 դիտում, 4 օր առաջ - 2026-09-24 12:57
Հայաստանով մեկ

ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ վաղաժամ եզրահանգումներից

ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ վաղաժամ եզրահանգումներից

Չնայած պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս բացատրել է բանակում տեղի ունեցած դեպքերի ճիշտ և պրոֆեսիոնալ լուսաբանման անհրաժեշտությունն ու կարևորությունը, այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ դեպքերից ընդամենը ժամեր անց, երբ դեռ ընթանում են քննչական գործողություններ, շտապում են դրանց վերաբերյալ եզրահանգումներ և որակումներ ներկայացնել:

Պաշտպանության նախարարությունը նման գործելաոճն անընդունելի է համարում։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, զերծ մնալ չհաստատված տեղեկությունների ու վաղաժամ եզրահանգումների տարածումից և հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել զինծառայողի ընտանիքի լավագույն շահերով: