1008 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-04 14:09
Քաղաքական խաղադաշտ

Ադրբեջանը չպետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի մեր երկրի սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան

Ադրբեջանը չպետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի մեր երկրի սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան

«Մենք պետք է ունենանք խաղաղության պայմանագիր, բայց այն պետք է փակի շատ դռներ՝ մեր ապագա վտանգների դռները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, թե իշխանական կողմը չի բացառում, որ ընդդիմության շարքում կգտնվեն մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն Սահմանադրության փոփոխությանը։

«Մեր քաղաքական քայլերն ունենալու են մի ուղղություն․ ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն»,- նշեց Կարապետյանը։