375 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-09 07:36
Հայաստանով մեկ

Կինոդիտման վայր, սրճարան. Ավինյանը ներկայացրել է՝ ինչպիսին կլինի Հրազդանի կիրճը

Կինոդիտման վայր, սրճարան. Ավինյանը ներկայացրել է՝ ինչպիսին կլինի Հրազդանի կիրճը

Կառավարությունը 171 մլն դրամ է հատկացնում Երևանի քաղաքապետարանին՝ Հրազդանի կիրճում հանգստի գորտի կառուցելու համար։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօրվա նիստում տեղեկացրեց, որ նախատեսվում է, որ հանգստի գոտին կտեղակայվի Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշվարկված մոտ 5.5 կմ հեռավորության վրա՝ Արաբկիր վարչական շրջանում։ Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդաշաֆթ, ճարտարապետական լուծումներ, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, սրճարան։ 

Սա կիրճի վերաձևավորման վերակազմավորման կոնցեպտի մեջ է մտնում։ Մենք իրականացրել ենք կիրճի վերաբերյալ ամփոփ վերլուծություն, ֆլորան, ֆանունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք»,-ասաց Ավինյանը։ 

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ Երևան քաղաքում 3 խոշոր ծրագիր ենք իրականացնելու, մեկը Հրազգան կիրճը ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, երկրորդը Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու մասին է, հաջորդը՝ Նորք Մարաշում վերադարձված 7 հա տարածքի վրա անտառ -պուրակ ստեղծելու մասին է։ Կարևոր է, որ կիրճն արդեն ապրում է, որպես այդպիսին։  Հիմա մեր խնդիրը այդ ժամանցը ավելի հարմարավետ դարձնելն է.,-ասաց նա։