Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում հայտարարել է, որ եթե որևէ վարչական շրջանում որևէ խնդիր է ֆիքսվում, ապա վարչական շրջանի ղեկավարը պետք է համապատասխան քայլեր նախաձեռնի, և իրավիճակը չպետք է հասնի նրան՝ քաղաքապետին։
«Եթե մենք այստեղ մի բան ենք խոսում, դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները և բոլոր աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն, թե ինչի մասին ենք խոսել։ Խոսել ենք օդի որակի մասին ու նշել ենք, որ տերև չպետք է վառվի, ապա չի կարող պարզվել, որ քաղաքապետարանի որևէ աշխատակից ինչ-որ տեղ տերև է վառել։
Եթե ես գնացել եմ որևէ վարչական շրջան, ասել եմ, որ այստեղ խնդիր է եղել, ապա վարչական շրջանի ղեկավարը պետք է պարզի՝ ինչ ծավալի խնդիր է, ինչ գործողություններ պետք է իրականացնի, ում պետք է նկատողություն տա, ում աշխատանքից ազատի, որովհետև այդ ամենը նրա պատասխանատվության շրջանակում է։ Ամեն ինչ չէ, որ մատով պիտի ցույց տրվի, քանի որ հետո ես պետք է մտածեմ, թե տվյալ վարչական շրջանում ինչ անել կադրային առումով։ Սա վերաբերում է բոլորին»,- հայտարարել է Ավինյանը։
\n