«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քաղաքական խոսույթում հնչող վիրավորական արտահայտություններին։
Կարապետյանը կոչ է արել չկենտրոնանալ փոխադարձ վիրավորանքների և սադրիչ արտահայտությունների վրա՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչները պետք է հիշեն՝ ինչի համար են եկել Ազգային ժողով։
Նա նաև դիմել է լրագրողներին՝ նշելով, որ լավ վերնագրերի հետևից գնալով՝ քաղաքական խոսույթը չպետք է վերածվի միմյանց վիրավորելու «մարաթոնի»։
«Մենք պետք է կենտրոնանանք մարդկանց կյանքը լավացնելու վրա»,– նշել է Նարեկ Կարապետյանը։