Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին նախորդող շրջանում ամբողջական և հստակ կանոնակարգում և կանոնադրություն նորմալ չի ընդունել։ Այս մասին լրագորղների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին այդպիսի փաստաթուղթը «Ցարական պոլոժենի» կոչվող փաստաթուղթն է, որի ավանդույթները մեծ հաշվով մինչև այսօր էլ շարունակվում են, և նույնիսկ արդարադատության նախարարությունում գրանցած այն փաստաթղթում, որը ներկայացված է որպես կանոնադրություն՝ դա մեջ ընդգծված է կանոնադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Կանոնադրություն, որը ի վերջո կկանոնակարգի Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը և հարաբերությունները։
Ուզում եմ անդրադառնալ բարեվարքության, մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաների բարեվարքության երաշխավորման և հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորվեն, իսկ ինչու դա պետք է չլինի Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցում։
Ես էլի եմ արձանագրում, բազմաթիվ հոգևորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրին, մինչդեռ մի այլ խումբ հոգևորականներ շատ մեծ հարստություններ ունեն, և սա պրոբլեմ է, որը պետք է լուծվի։
Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարագներ մատուցելու և ծառայություններ իրականացնելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է գործի թափանցիկության դաշտում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը լիարժեքորեն համապատասխան։
«Եկեղեցու գործունեության արդյունքում գեներացված հարկային եկամուտները 100%-ով կվերադարձվեն եկեղեցուն, և դեռ մի բան էլ ավելի։ Ինչու պիտի օրինակ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան, ինչո՞ւ»։