762 դիտում, 7 ժամ առաջ - 2026-11-03 14:02
Հայաստանով մեկ

Նոյեմբերի 5-ից Ծիծեռնակաբերդի խճուղում նոր հետիոտնային անցում և կանգառ կգործեն

Նոյեմբերի 5-ից Ծիծեռնակաբերդի խճուղում նոր հետիոտնային անցում և կանգառ կգործեն

Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում, երթևեկության անվտանգությունն ապահովելու և հետիոտների կողմից երթևեկելի մասն անվտանգ հատելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 5-ից կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Իսկ հանրային փոխադրամիջոցից օգտվելու հասանելիությունն ապահովելու նպատակով դեպի Քըրք Քըրքորյան փողոց ուղղության համար կկազմակերպվի հանրային փոխադրամիջոցի կանգառ: