594 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-03 16:14
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Բրյուսելում է: Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո:

Այցի ընթացքում վարչապետը երկկողմ հանդիպումներ է անցկացնում արտերկրի գործընկերների հետ: Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը: