ԵՄ գործընկերներից շատ խորհրդանշական էր լսել, որ Հայաստանը գերազանց աշխարհագրական դիրք ունի․ այս մասին Նիկոլ Փաշինյան-ը հայտարարեց Անտոնիու Կոշտա-ի և Ուրսուլա ֆոն դեր Լայեն-ի հետ համատեղ ասուլիսում։
«Սա, թերևս, արտահայտում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, և նման ձևակերպումները դրա վկայությունն են»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ քաղաքական գործընթացների արդյունքում Հայաստանը աշխարհագրական անբարենպաստ, երբեմն նույնիսկ վտանգավոր դիրքից անցում է կատարում դեպի առավել բարենպաստ դիրք։