Ծառուկյանն ասում է՝ ապացուցիր, որ շպիոն եմ։ Շպիոնին՝ օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքն Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակում, ինքը գործակալ է։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այդ ժարգոնով էլ ասում եմ՝ մի հատ խելքդ գլուխդ հավաքիր, մի հատ քեզ հաշիվ տուր՝ դու ո՞վ ես ընդհանրապես և ո՞ւմ հետ ես խոսում։ Հանցագործ, քեզնով էլ կզբաղվենք։ Ծառուկյան Գագիկ, պատրաստվիր, «Արարատցեմենտ»-ը պետականացնում ենք, և այդ հանցավոր գործարքի ու Հայաստանի ժողովրդին թալանելու համար դու լիակատար պատասխանատվություն ես կրելու»,- սպառնաց Փաշինյանը։
Փաշինյանը խոստացավ, որ մինչև 2031 թվականը Ծառուկյանի առանձնատունը վերածվելու է սոցիալական կենտրոնի։
«Պատրաստվիր, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»,- ասաց Փաշինյանը։