1641 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-08 21:03
Քաղաքական խաղադաշտ

Մի կողմում Արցախն ազատագրածներն են, մյուս կողմում՝ թուրքի առաջ ծնկածները, ընտրությունը ձերն է. Իշխան Սաղաթելյան

Մի կողմում Արցախն ազատագրածներն են, մյուս կողմում՝ թուրքի առաջ ծնկածները, ընտրությունը ձերն է. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքն իր նախընտրական քարոզարշավը սկսում է Էջմիածնից և դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ, այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: 

«Մեր ինքնությունը վտանգի տակ է, և այդ ինքնության կրողն ու պաշտպանողը Հայ առաքելական եկեղեցին է, որը վտանգված է և թիրախավորված: Հայաստանի ինքնիշխանությունը ևս վտանգված է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ խաթարված: «Հայաստան» դաշինքը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու իր ծրագիրն ունի»,- ասաց Սաղաթելյանը: 

Պատգամավորը նշեց, որ այս ընտրություններում՝ մի կողմում կանգնած են հայրենիքի դավաճանները, մյուս կողմում՝ ազգային գործիչները։ Մի կողմում կանգնած է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, մյուս կողմում՝ տիրադավներն ու թուրքի առաջ ծնկի եկածները: