2112 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-03 11:00
Քաղաքական խաղադաշտ

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ «սքրինշոթեր». Փաշինյանը կանխամտածված Արցախն ու ՀՀ զինված ուժերը տարել է պարտության՝ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին թիրախավորելու համար. ՊՆ նախկին նախարար

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ «սքրինշոթեր». Փաշինյանը կանխամտածված Արցախն ու ՀՀ զինված ուժերը տարել է պարտության՝ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին թիրախավորելու համար. ՊՆ նախկին նախարար

«Площадь Республики» տելեգրամյան ալիքը հրապարակել է ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հարցազրույցը, որտեղ Կարապետյանը փաստեր է ներկայացնում իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի օրերի շփումներից։

«Կարապետյանը, որպես պրոֆեսիոնալ զինվորական խորհուրդներ է տվել բանակում չծառայած և զինվորական գործից ու պատերազմի վարման կանոններից հեռու Փաշինյանին, թե ինչ պետք է անել՝ Ադրբեջանին չպարտվելու համար»,-գրում է տելեգրամյան ալիքը։

Ըստ հրապարակված փաստերի՝ Փաշինյանին զգուշացվել է, որ Ադրբեջանի ռազմական հարձակումն ու Արցախի դեմ ագրեսիան հնարավոր է կանխել միայն Մոսկվայի միջոցով՝ ռուսական կողմի հետ ռազմա-քաղաքական դաշինքի և օգնության հիման վրա:

«Սակայն Փաշինյանը սպասարկելով թուրք-ադրբեջանական շահեր և լինելով դիլետանտ ցանկացած ոլորտում՝ այդ թվում ռազմական՝չի լսում պրոֆեսիոնալների հորդորներն ու խորհուրդները:

ՀԱՊԿ-ին անհրաժեշտ էր դիմել 4-րդ հոդվածով, իսկ Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը դիմել էր 2-րդ հոդվածով, որը չի ենթադրում ռազմական օգնության, այլ միայն խորհրդակցություններ։ Այդ քայլի արդյունքը եղավ ռազմադաշտում ծանր կորուստները՝այդ թվում մարդկային ու տեխնիկայի առումով։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը նպատակ չի ունեցել փրկել ու պաշտպանել Արցախը, ՀՀ կարևորագույն դիրքերը՝2021 - 2022թթ․-ին, այլ նրա քայլերի արդյունքում տուժել է ՀՀ անվտանգությունը, պաշտպանունակությունը, Բաքուն կարողացել է ստանալ ռազմական կարևորության դիրքեր՝կահավորել դրանք ու այդ դիրքերից հսկողություն սահմանել ՀՀ կյանքի ճանապարհների վրա, այդ թվում Տավուշում և Սյունիքում։

Փաշինյանի քայլերի արդյունքում ՀՀ-ն վերածվել է ադրբեջանական դիրքերով շրջապատված՝պաշարված ամրոցի, իսկ անկլավները զիջելու պարագայում ՀՀ-ի մարզերի միջև կապը խաթարվելու է, այդ թվում Երևանի ու Սյունիքի կապը, որն անցնում է Տիգրանաշենով(Քյարքի):

Փաշինյանն ու թիմն ամեն ինչ արեցին, որպեսզի ՀԱՊԿ-ն և ռուսական կողմը չկարողանան միջամտել և օգնել՝այսինքն կանխամտածված կերպով փաշինյանական թիմն հայոց բանակը թիկունքից տարել է պարտության՝սպասարկելով Ադրբեջանի պանթուրքական և հակահայ շահերը։ Դրա վառ ապացույցը կայանում է նրանում, որ Փաշինյանը չի ստորագրել փաստաթուղթ, որը թույլ կտար ՀԱՊԿ-ի դիտորդների մուտքը Հայաստան»-գրում է տելեգրամյան ալիքը։

Կարապետյանն իր հարցազրույցում նշում է, որ Փաշինյանը հոկտեմբերի սկզբին մի քանի անգամ զրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ոչ մի անգամ օգնություն չի խնդրել՝ չի բարձրացրել ՀՀ-ին ՌԴ-ի կողմից ռազմական օգնության, աջակցության հարցը։ Հիմա սակայն ՔՊ-ականներն ու նրանց հազարավոր ֆեյքեր հենց ՌԴ-ին են փորձում մեղադրել Արցախը հանձնելու կամ ՀՀ-ին ռազմական օգնություն չցուցաբերելու համար՝ սլաքներն Արցախը հանձնած Փաշինյանից թեքելով դեպի ռուսական կողմը։

Ըստ Կարապետյանի՝ ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2022թ․-ի սեպտեմբերին դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանագծին՝կանխելով ադրբեջանական հետագա ագրեսիան և թիկունք կանգնել հայ դիրքապահներին, ՀՀ զինված ուժերին, սակայն Փաշինյանը չի ստորագրում ՀԱՊԿ-ի կողմից պատրաստված՝հայամետ ու ՀՀ սահմանները պաշտպանող այդ փաստաթուղթն ու հակառակը՝բերում է ՀՀ եվրոպական դիտորդներ։ Սակայն ԵՄ-ի դիտորդներն ոչ մի գնահատական չեն տվել Ադրբեջանի ագրեսիային և սահմանում գործողություններին։

«Փաշինյանն ԱՄՆ-ին է հանձնել ՀՀ-ի ընդերքը, ԹՐԻՓՓ-ի անվան տակ Սյունիքն է նվիրել անգլո-սաքսոնական ուժերին և նրանց փրոքսիներին՝թուրք-ադրբեջանական տանդեմին՝հավանաբար դրա դիմաց ԱՄՆ-ն խոստացել է Փաշինյանին անձնական անվտանգություն և քաղաքական ապաստան՝հունիսի ընտրություններում ֆորս-մաժորային իրավիճակների կամ ՔՊ-ի պարտության դեպքում»,-ասել է ՊՆ նախկին նախարարը։


 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ