Այն, ինչ այսօր տեղի է ունենում, բանդիտիզմ է և պետական ռեկետ, ուրիշ որակավորում չկա։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։
Պատգամավորի պնդմամբ՝ իշխանության ներկայացուցիչները խոսում են մաֆիայից, մինչդեռ իրենք են գործում որպես դասական մաֆիա, որը խլում է մարդկանց ունեցվածքը։
«Ադրբեջանական մամուլն այսօր հրճվանքով, ծափահարություններով ու տրնգի պարելով ողջունեց Փաշինյանի այսօրվա ներկայացումը՝ կապված Ծառուկյանի հետ։ Բոլոր այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք լինում, հստակ տեղավորվում են Ադրբեջանի պետական դոկտրինի մեջ, որի նպատակը Հայաստանին թուլացնելն է»,- հայտարարեց Աբովյանը։
Դիմելով իշխանական պաշտոնյաներին՝ Աբովյանն ասաց․
«Օգտագործելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների բառապաշարը՝ հարց տամ․ արա՛, դուք կա՞յֆ եք ստանում թուրքի տակ տրնգի պարելով»։