399 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-03 20:45
Քաղաքական խաղադաշտ

Ընդդիմությունը պահանջում են հրապարակել Երևանի վեհաժողովի փակ հատվածում քննարկված բոլոր փաստաթղթերը

Ընդդիմությունը պահանջում են հրապարակել Երևանի վեհաժողովի փակ հատվածում քննարկված բոլոր փաստաթղթերը

Ընդդիմադիր խմբակցությունները Երևանում անցկացվող վեհաժողովն անվանում են «Պրահա-2»։ Նրանց պնդմամբ՝ 2022 թվականին Պրահայում վարչապետ Փաշինյանը փաստացի ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ այսօր նույն սցենարով փորձում է «կարգավորել» Հայաստանի անվտանգության հարցերը՝ նոր զիջումների գնով։

Ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում են, որ Պրահայի հանդիպումից հետո Արցախը մնաց առանց միջազգային աջակցության, ինչը 2023 թվականին հանգեցրեց Արցախի բռնի գրավմանը և հայաթափմանը։

Նրանք պահանջում են հրապարակել Երևանի վեհաժողովի փակ հատվածում քննարկված բոլոր փաստաթղթերը։ Ըստ ընդդիմության՝ այնտեղ քննարկվում են Հայաստանի սահմանների փոփոխության, արտաքին վերահսկողության մեխանիզմների և ռազմական սահմանափակումների հարցեր։

«Նույն մարդիկ, նույն միջնորդները, նույն արդյունքը»՝ ընդդիմադիր ուժերը վստահեցնում են, որ «Պրահա-2»-ը կդառնա հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ դավաճանություններից մեկը, եթե իշխանությունները չդադարեցնեն զիջումների քաղաքականությունը։