Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 5-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, փակ կլինեն
Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ
Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ
Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ
Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները: