114 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 11:32
Հայաստանով մեկ

«Էրեբունի-Երևան 2808»․ երթևեկության սահմանափակումներ Երևանի մի շարք փողոցներում

«Էրեբունի-Երևան 2808»․ երթևեկության սահմանափակումներ Երևանի մի շարք փողոցներում

«Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։